Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը ապրիլի 27-ին «Արմենպրես» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց ապրիլյան դեպքերի ընթացքում ռազմական բժիշկների կատարած աշխատանքը:
Նա նշեց, որ քառօրյա պատերազմի ընթացքում 125 վիրավորման դեպք է գրանցվել, վիրավորներից 87-ն արդեն դուրս են գրվել հոսպիտալներից:
Քառօրյա պատերազմից հետո գրանցվել է վիրավորման եւս 34 դեպք, բոլոր 34 զինծառայողներն էլ վիրահատվել են. «Ընդհանուր առմամբ վերջին ժամանակահատվածում մեր հոսպիտալներում կատարվել է մոտ 148 վիրահատություն: Մի քանի դեպքերում եղել են կրկնակի վիրահատություններ, մնացած բոլոր դեպքերում վիրահատություններ չեն կատարվել, որովհետեւ դրա կարիքը չի եղել: 148 թվի մեջ մտնում են ոչ միայն բարդ վիրահատությունները, այլ նաեւ փոքր վիրահատությունները, որոնք որ արվել են ոչ վիրահատարանի պայմաններում, մինչեւ վիրակապային պայմաններ»:
Կամավոր Խաչատրյանը նշեց, որ քառօրյա պատերազմից հետո բոլոր վիրահատությունների ընթացքում աշխատանքները կատարվել են լիարժեք, քանի որ ժամանակի խնդիր չի եղել. «1 հոգի ունենք ծայրահեղ վիճակում տվյալ զինծառայողներից: Ընդունվել է 13.04-ին՝ գլխի շրջանի վիրավորումով, վիճակը տվյալ պահի դրությամբ գնահատում ենք ծայրահեղ, սակայն հնարավոր ամեն ինչ արվում է, որպեսզի կարողանանք հանել այդ իրավիճակից»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ