Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանն ապրիլի 27-ին «Բլից Ինֆո» մամուլի ակումբում անդրադարձավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերին, որոնց համաձայն` ՊՆ մի շարք պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից:
Նավասարդյանն այդ փաստն այսպես մեկնաբանեց. «Պատերազմական իրավիճակում գործում են պատերազմական օրենքներ: Եթե ինքս լինեի, ոչ թե կհանեի, այլ կպատժեի շատ դաժան: Ես արնախում չեմ, բարի եմ, բայց կպատժեի նաեւ բոլոր նրանց, ովքեր դղյակներ են կառուցել, ովքեր թերացել են: Կարծում եմ` այսօրվա դրության մեջ մենք կկարողանանք կամ այդ փորձությունը անցնել եւ «մաքրվել», կամ շտկել ամեն ինչ, կամ շատ բան կորցնել»:
Բանախոսը նկատեց, որ դիվանագիտական դաշտում էլ պետք է շտկումներ արվեն. «Այսօրվա իրավիճակում դեսպանատները 24 ժամ են աշխատում: Խորհրդային միության ժամանակ` Աֆղանական պատերազմի տարիներին, մենք ռազմական իրավիճակում էինք: Արդյոք մեր դեսպաններն այսօր աշխատո՞ւմ են այդպես: Նախ, դրա համար պետք է այդ հնարավորություններն ունենալ: Այդ «բագաժը» չկա: Եթե դեսպանը երկրի լեզուն չգիտի, ո՞նց կարող է աշխատել»:
Այլ մանրամասները` տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ