«Մենք գերազանցել ենք բոլոր ցուցանիշները, որոնք որ առ այսօր հայտնի են ռազմաբժշկական ծառայությանը»,- ապրիլի 27-ին «Արմենպրես» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:
Նա նշեց, որ մենք ունենք բավականին ցածր թվեր համաշխարհային ռազմական բժշկագիտության փորձի հետ համեմատած: Հայկական կողմի վիրավորների թիվը կազմել է ընդհանուրի 4 տոկոսը, ըստ նրա, դա բավականին լավ ցուցանիշ է. «Ցավոք սրտի, կարող է տպավորություն լինի, որ մարդկային կյանքը տոկոսներով են հաշվում, բայց վիճակագրությունը գիտություն է: Ինչպես մյուս բանակները, մենք նույնպես վիճակագրական տվյալներից պետք է օգտվենք: 4 տոկոսը բավականին լավ ցուցանիշ է: Պաշտպանողական մարտերում սանիտարական կորուստները կազմում են 10-12 տոկոս, մեր պայմաններում դա կազմել է ընդամենը 4 է:
Դա պայմանավորված է նրանով, որ ժամանակին կատարած մարտական պատրաստվածության գործընթացը կազմակերպված է եղել լիարժեք, այսինք՝ մեր զինվորը հնարավորություն է ունեցել ճիշտ պաշտպանվել, ճիշտ հարձակվել, ճիշտ կիրառել իր զենքը: Ինչը չենք կարող ասենք մեր հակառակորդի մասին. իրենց մոտ բավականին մեծ թվեր են կազմել ե՛ւ սանիտարական կորուստները, ե՛ւ սանիտարական կորուստներով պայմանավորված մահերը: Իրենց իսկ հայտարարությամբ՝ սանիտարական կորուստների 40-45 տոկոսը եղել են ծանր եւ ծայրահեղ վիրավորումներ, իսկ մեր պայմաններում դա տաս տոկոսը չի գերազանցել»:
Կամավոր Խաչատրյանը քառօրյա պատերազմից հետո հանդիպել է առաջնագծում աշխատած բժիշկների հետ. «Ուղղակի կարող եմ ասել՝ ինչպես հայ զինվորները, ռազմական բժիշկները եւս գտնվում են գերազանց հոգեբանական վիճակում: Այդ իրավիճակում կատարել են իրենց վրա դրված խնդիրները, կատարել են չափազանց լավ»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ