Խաղաղություն հաստատելու քաղաքակիրթ բոլոր մեթոդները պտուղ չեն տալիս եւ ԼՂՀ պաշտպանական բանակը հարկադրված է Իլհամ Ալիեւի հետ խոսել նրան հասկանալի լեզվով: Այլընտրանք այլեւս չի մնում: Եթե Ալիեւը իր երկրի քաղաքացու, զինվորի արժեքը չափում է մսի մեկ կիլոգրամի գնով, մեզ համար զինվորը, ընդհանրապես՝ մարդը, անգին հարստություն է:
Ալիեւը որքան շուտ խելքի գա, ինչը խիստ կասկածելի է, այնքան լավ՝ իր ժողովրդի համար, այնքան շուտ խաղաղություն կհաստատվի:
Բանակում մի այսպիսի կարգախոս կա. չգիտե՞ս՝ կսովորեցնենք, չե՞ս ուզում՝ կստիպենք: Ալիեւը սովորել չի ուզում ու, ցավոք, մնում է երկրորդ տարբերակը: Հետեւաբար, դաստիարակչական աշխատանքները պետք է շարունակել այնպես ու այնքան, որ Ալիեւը անձամբ, այլ ոչ թե երրորդ երկրների միջնորդությամբ, խաղաղություն խնդրի Արցախից ու Հայաստանից: Ու մի բան էլ: Նա, որպես ռազմական հանցագործ, պետք է փոխհատուցում էլ վճարի միջազգային բոլոր օրենքներով սահմանված կետերով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ