Լրահոս
Օրվա լրահոսը

Freedom House. Մամուլի ազատության տեսանկյունից Հայաստանը «Ոչ ազատ» երկիր է

Ապրիլ 27,2016 14:15

Freedom House կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակվել է աշխարհի 199 երկրներում մամուլի ազատության վիճակին վերաբերվող կազմակերպության հեղինակած զեկույցը։

Հրապարակված զեկույցը վերաբերվում է նշված 199 երկրներում մամուլի ազատության վիճակին։ Ըստ այդմ, հրապարակված տվյալների համաձայն՝ Հայաստանը մամուլի ազատության տեսանկյունից դասվում է «Ոչ ազատ» երկրների շարքին, աշխարհի 199 երկրների ցանկում զբաղեցնելով 139-րդ հորիզոնականը։

Հետխորհրդային երկրներից ամենալավ ցուցանիշը գրանցել է Լիտվան, որը զբաղեցրել է 33-րդ հորիզոնականը։ Նույն զեկույցի համաձայն՝ Վրաստանը մամուլի ազատության տեսանկյունից համարվում է «Մասնակի ազատ» երկիր։ Կազմակերպության հրապարակած ցուցակում Ռուսաստանը զբաղեցնում է 176-րդ, Ուկրաինան՝ 112-րդ, Ղազախստանը 181-րդ, Բելառուսը 192-րդ հորիզոնականը։

Մամուլի ազատության տեսանկյունից մեր հարևաններ Ադրբեջանն ու Թուրքիան նույնպես համարվում են «Ոչ ազատ» երկրներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930