27 ապրիլի 2016թ., Ստեփանակերտ: Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն ապրիլի 26-27-ը աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էր: Նրան ընդունել է նախագահ Բակո Սահակյանը, ում հետ լիարժեք քննարկում է կայացել ռազմական, քաղաքական եւ Արցախի, Հայաստանի ու ամբողջ ազգի առջեւ ծառացած ներքին մարտահրավերների վերաբերյալ: Հանդիպման ժամանակ պաշտպանության նախարար գեներալ Լեւոն Մնացականյանը հակիրճ տեղեկություններ է տրամադրել ընթացիկ ռազմավարական իրավիճակի մասին:
Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպումներ է ունեցել նաեւ Ազգային ժողովում եւ Կամավորականների միությունում: Այնուհետեւ նա մեկնել է Մարտակերտի շրջան, որն ապրիլի 26-ի վաղ ժամերին ռմբակոծվել է ադրբեջանական ուժերի կողմից: Հովհաննիսյանը զրուցել է շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի, քաղաքի բնակիչների ու փախստականների հետ, որոնք եկել էին Թալիշից՝ այն գյուղից, որն ավերվել եւ դաժանորեն (այդ թվում՝ ԻՍԻՊ-ին հատուկ գլխատումներով) դատարկվել էր ամսվա սկզբին, ինչպես նաեւ այցելել է Արցախի ու Ադրբեջանի սահմանագծին կանգնած զինվորներին եւ հրամանատարներին:
Այցի ընթացքում Հովհաննիսյանին ուղեկցում էր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Կարդացեք նաև
Մամուլի հաղորդագրություն