Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը խոսել է արևմուտքի հետ հարաբերությունների և Եվրոպայի անվտանգությանը առնչվող թեմաների վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։
ՌԴ ԱԳ նախարար Լավրովն ասել է, որ առանց Ռուսաստանի հետ համագործակցության անհնար է Եվրոպայում հուսալի անվտանգություն հաստատել։ Սրանից բացի, Լավրովը հայտարարել է, որ պաշտոնական Մոսկվան կիրականացնի իր բոլոր պարտականությունները միջազգային հարաբերությունների ոլորտում, իսկ անհրաժեշտության դեպքում պատրաստ է նաև պատասխանատվություն ստանձնել։
ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարն ասել է, որ բոլոր խնդիրներում Ռուսաստանը կողմ է երկխոսության միջոցով խաղաղ կարգավորմանը և նշել, որ պետք չէ որևէ մեկին որևէ բան սովորեցնել, պարտադրել սեփական դիրքորոշումը, չպետք է պատժել որևէ մեկին սեփական սխալների համար, փոխարենը պետք է անկեղծ բանակցել և գտնել փոխադարձ հետաքրքրությունների հավասարակշռություն։