Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երեւանի քաղաքապետարանը մշակութային միջոցառումների բյուջեն կկրճատի, որպեսզի օգնի զոհված զինծառայողների ընտանիքներին

Ապրիլ 27,2016 13:14

Այսօր Երեւանի ավագանու նիստում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասաց, որ քաղաքապետարանն ուսումնասիրում է զոհված զինվորների ընտանիքների սոցիալական վիճակը, որպեսզի նրանց աջակցի: Ըստ քաղաքապետի, բնակարանի կարիք ունեցող զոհված զինծառայողների այն ընտանիքներին, որոնք վարձով են բնակվում՝ կտրամադրվեն բնակարաններ:

Տարոն Մարգարյանը ֆինանսական վարչությանն էլ հանձնարարել է այլ ծրագրերի հաշվին միջոցներ գտնել, որպեսզի հերոսների ընտանիքներին ֆինանսական աջակցություն տրամադրեն: Տարոն Մարգարյանի խոսքերով, ամենայն հավանականությամբ, կկրճատվեն մշակութային միջոցառումները, որոնց գումարները կուղղվեն այս ընտանիքներին:

Avagani_2

Կրթության վարչությանը հանձնարարվել է պարզել, թե աrաջնագծում զոհված որ հերոսը որ դպրոցում է սովորել, որպեսզի այդ դպրոցներում բացվեն անկյուններ նրանց մասին պատմող նյութերով, որպեսզի, ըստ Տարոն Մարգարյանի, ով սովորի այդ դպրոցում՝ ճանաչի եւ իմանա, թե մերօրյա ինչ հերոսներ ունենք:

Քաղաքապետը նաեւ խոստացավ, որ այսուհետ, ինչ սոցիալական ծրագիր, որ քաղաքապետարանն իրականացնի, զոհված զինծառայողների ընտանիքներին կընդգրկի եւ նրանց մշտապես ուշադրության կենտրոնում կպահի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930