Այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած ավագանու նիստը, որտեղ քննարկվեց 17 հարց, կարելի է ասել, այն բացառիկ նիստերից էր, որ բոլոր հարցերն անցան միաձայն:
Նիստից հետո Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասաց`
«Եթե այսպես միասնական լինենք, շատ հարցեր հաջողությամբ կլուծվեն»:
Ո’չ «Բարեւ Երեւանի» ավագանու անդամները, ո’չ էլ ԲՀԿ ավագանին դեմ չէին բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոս Սիսակյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը տեղադրել Նալբանդյան փողոցի թիվ 47 հասցեում, ոչ էլ դեմ էին, որ նկարիչներին ազատեն իրենց զբաղեցրած արվեստանոցների համար նախատեսված գույքահարկից, որը կազմում է 1 միլիոն 939.500 դրամով:
Ավագանին միաձայն կողմ քվեարկեց նաեւ «Հայաստանի հեծանվային մարզաձեւի ֆեդերացիային» անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին որոշմանը, Երեւանի բնակիչ Վանիկ Ստեփանյանին համայնքի սեփականություն համարվող Նուբարաշենի խճուղում թիվ 5/2 շենքում բնակարանը անհատույց իրավունքով բնակարանը տրամադրելու մասին որոշմանն ու ծառայողական ավտոկայանատեղեր կազմակերպելու իրավունք տալու եւ մի շարք այլ որոշումներին:
Մինչ նիստը սկսելը Տարոն Մարգարյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել ապրիլի 4-օրյա պատերազմի զոհերի հիշատակը:
Կարդացեք նաև
Ավագանու հաջորդ նիստը կլինի մայիսի 25-ին ժամը 11-ին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ