Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԴՄ կտրոնների կեղծման գործով

Ապրիլ 27,2016 12:46

2010 թվականին Աշտարակի շրջանի բնակիչ Իշխան Գեւորգյանին ձերբակալել են ՀԴՄ կեղծ կտրոններ հանձնելու կասկածանքով:

Հարուցվել էր քրեական գործ, ինչի արդյունքում գործն ուղարկվեց դատարան: Իշխան Գեւորգյանը դատապարտվեց 6,5 տարվա ազատազրկման, եւ ողջ գումարի, որը կազմում էր 167000000 ՀՀ դրամ, բռնագրավման:

Ի. Գեւորգյանը համաներմամբ ազատվել է պատժի հետագա կրումից, իսկ գլխավոր դատախազությունն էլ քաղհայցով դիմել է դատարան՝ նշյալ գումարի բռնագանձման պահանջով:

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կշարունակվի այդ հայցի քննությունը:

Ռ.Մ.

Մանրամասները կարդացեք վաղվա «Առավոտ» օրաթերթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930