Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ընթացող ՄԱԿ Քաղաքակրթությունների ֆորումի ընթացքում ելույթ է ունեցել այդ երկրի նախագահի աշխատակազմի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը։
Ադրբեջանցի պաշտոնյան, անդրադառնալով ԼՂՀ հակամարտությանը, մասնավորապես ասել է. «Միջազգային հարաբերություններում չկա արդարություն, այնտեղ գերակշռում են աշխարհաքաղաքական հավակնությունները։ Արդեն քանի տարի է` շարունակվում է ԼՂՀ հակամարտությունը։ Որևէ մեկը չի պատրաստվում հետևել միջազգային իրավունքին։ ԼՂՀ հակամարտության հիմքում ընկած են հենց աշխարհաքաղաքական շահերը»։