Խոսելով Ղարաբաղի հարցում տարածքային զիջումների հնարավորության մասին՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ասել է. «Մենք ընդունում ենք, որ երբ որ կընդունվի, կլինի հանրաքվեն եւ կընդունվի կարգավիճակի մասին որոշում եւ աշխարհը կընդունի Ղարաբաղի անկախությունը, մենք ձեր հողերը կամ այն հողերը, որոնց վրա մենք այսօր այդ իրավունքը չունենք, մենք այդ հողերը չենք ուզում»։
«ՉԻ»- Իզուր եք թերահավատորեն կամ քամահրանքով վերաբերվում Հերմինե Նաղդալյանի զնահատականներին։ Այդ տիկինը լավ զիտի, թե ում է պատկանում այս կամ այն տարածքը, ինչի դիմաց կարելի է դրանք հանձնել, ինչի դիմաց՝ ոչ եւ այլն։
Վերջին հաշվով՝ այս տիկինը, միայն պաշտոնական հայտարարագրի համաձայն, 12 միավոր անշարժ զույք ունի, այնպես որ՝ առք ու վաճառքի մեծ մասնագետ է։ Եվ ճիշտ կլինի, եթե սրանից հետո հենց նրան էլ ուղարկեն բանակցությունների։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում