Ապրիլի 24-ին, Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցվեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսության կարգ, որից հետո տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողություն՝ եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության խաչքար-հուշակոթողի մոտ:
Ելույթով հանդես եկան Հայ Առաքելական եկեղեցու Շվեյցարիայի Հայոց Թեմի տեղապահ Գուսան Վարդապետ Ալճանյանը, Շվեյցարահայ միության նախագահ Նժդեհ Խաչատուրյանը և Շվեյցարիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչ:
Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումների շրջանակում Ժնեւի հայկական կենտրոնում ցուցադրվեց «Գարեգին Նժդեհ» ֆիլմը։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ