ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյան
– Պարոն Զուրաբյան, Սերժ Սարգսյանի կողմից ՊՆ բարձրաստիճան պատասխանատուների պաշտոնանկությունները ինչպե՞ս եք գնահատում։
– Ես կարծում եմ, որ լավ է, որ ինչ-որ գլուխներ թռնում են, եւ դեռ շատ գլուխներ պետք է թռնեն, բայց այդ ամենը շատ քիչ է ամբողջ պետական համակարգի էությունը փոխելու համար։
Պետք է վերացնել մենաշնորհները, կաշառակերությունը, պետական լծակների օգտագործումը սեփական հարստացման համար։ Պետք է դառնալ արդյունավետ կառավարվող պետական համակարգ։ Դա միանգամից չի լինում, բայց այդ ուղղությամբ պետք է լուրջ քայլեր անել, իսկ ամենակարեւոր քայլը այն է, որ ստեղծենք ժողովրդավարություն, այսինքն՝ ժողովրդին իշխանությունը վերադարձվի։
Կարդացեք նաև
Առաջին հերթին պետք է բարձրացվի պետական ինստիտուտների նկատմամբ ժողովրդի հավատի հարցը։ Առանց այդ հավատի պատերազմներ չեն հաղթում։
– Ձեր կարծիքով՝ այդ փոփոխությունները կհասնե՞ն առաջին դեմքերին՝ վարչապետ, նախարար…
– Միայն ինչ-որ մարդկանց հասնելը քիչ է։ Պետք է նշանակել այնպիսի մարդկանց, ովքեր միանգամից ապացուցում են, որ նրանք արդյունավետ կառավարիչներ են։ Այ, դա դեռ մենք չենք տեսել։ Եթե դա լինի, կասենք՝ լավ է։ Բայց եթե մի գողին պետք է փոխեն ուրիշ ավազակով, դա ոչ մի բան մեզ չի տալու։
Արփինե ԹՈՎՄԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում