Ամերիկյան հեղինակավոր The Washington Post-ը ծավալուն վերլուծական է հրապարկել, որտեղ անդրադարձել է ԼՂՀ հակամարտության վերջին զարգացումներին։
Հեղինակավոր պարբերականի հրապարակած վերլուծականի սկզբում նշվում է, որ «սառած հակամարտությունը» բորբոքվեց 2016թ. ապրիլի 2-ին, երբ ադրբեջանական զորքերը գրոհ կազմակերպեցին հակամարտության շփման գծի 200 կմ. երկայնքով։ Նշվում է, որ ապրիլին կատարվածը 1994թ. հրադադարից հետո կողմերի միջև զինված ամենալուրջ բախումն էր։
The Washington Post-ի վերլուծականում համառոտ ներկայացված է հակամարտության պատմությունը և նշվում է, որ այդ հակամարտությունը ամենաքիչ քննարկված և ամենաբարդ և անհնազանդ վեճերից մեկն է։ Ռուսաստանը հայտնվել է հակամարտության կենտրոնում և ցանկություն է հայտնում լուծել խնդիրը, սակայն, միևնույն ժամանակ, զինում երկու կողմերին էլ։ ԱՄ-ն նույնպես ցանկանում է հակամարտությունը լուծել դիվանագիտական ճանապարհով։
Լրատվականի պատկերացմամբ՝ հայերը շարունակում են մեկուսացված մնալ, դրանից հետո մեջբերվում է հայազգի անանուն փորձագետի կարծիքը, որի համաձայն՝ հակամարտությունը վերածվել է մշտական պատերազմի։