Հարցազրույց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ
– ՍԵրժ Սարգսյանը հիմնականում Ռուսաստանին, որոշ չափով նաեւ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրներին անթաքույց մեղադրում է ժամանակին Ադրբեջանին կարգի չհրավիրելու մեջ։ Այսօր ո՞ր երկրից է ՀՀ–ն ակնկալում դա՝ Ռուսաստանի՞ց, Ֆրանսիայի՞ց, թե՞ ԱՄՆ–ից:
– Բոլոր կողմերից, առաջին հերթին՝ Մինսկի խմբի համանախագահներից։ Այն
բոլոր նախազգուշացումները, որ ժամանակին արվում էին, որ անհրաժեշտ է հասցեական մոտեցում, անհրաժեշտ է հստակ Ադրբեջանին ասել, որ ռազմական գործողությունները դատապարտելի են, որ Ադրբեջանն է սրում տարածաշրջանում իրավիճակը, Ադրբեջանն է սեպ խրում խաղաղ կարգավորման գործընթացում, հավատացեք, մենք այսօր կունենայինք բոլորովին ուրիշ Ադրբեջան։
Կարդացեք նաև
Այո, ստեղծված իրավիճակի մեջ իրենց մեղքի բաժինն ունեն միջնորդները։ Ժամանակին մենք փորձել ենք հասկանալ միջնորդներին, նրանց ջանքերը ընկալել ենք որպես դիվանագիտական պարիտետի պահպանման անհրաժեշտություն, բայց նման մոտեցում չի հղել Ադրբեջանում, Ադրբեջանը շարունակաբար օգտվել է միջնորդների հավասարակշռող հայտարարություններից, եւ այսօր արդեն փաստ է, որ
միջնորդները նաեւ իրենց բաժին պատասխանատվությունն ունեն այս լարվածության համար։ Այսուհետ մենք պահանջելու ենք, որ միջնորդները լինեն հստակ եւ կոնկրետ։
Այն հանգամանքը, որ Ադրբեջանը դիմում է 1994-1995 թթ. համաձայնագրերից դուրս գալու համար, լավագույն հեգնանքն է միջնորդների գործողությունների նկատմամբ։
– Դատելով նրանից, որ այս պահին էլ համանախագահող երկրները առանձին–առանձին եւ Մինսկի խումբը չեն շտապում դատապարտող հասցեական հայտարարություններ անել փաստորեն, գործընթացները լավատեսական հունով չեն ընթանում։
– Առայժմ՝ այո։ Մեր անելիքները մենք հստակ գիտենք եւ պետք է պատրաստ լինենք ամեն ինչին։ Պատերազմը եւս իրավիճակ է, որին պետք է պատրաստ լինել։ Եթե նույն Ադրբեջանը չի ցանկանում խաղաղ լուծում, մենք նրան կպարտադրենք խաղաղ լուծում, այս անգամ արդեն Ադրբեջանի խորքերում:
Աննա ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում