ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում հաստատեց Մարտակերտի շրջանային բուժմիավորման գործադիր տնօրեն, գլխավոր բժիշկ Գագիկ Օհանյանը:
«Անցած գիշեր թշնամու կողմից վերսկսված հրետակոծությունից քաղաքում կրկին ավերածություններ կան, բայց բարեբախտաբար խաղաղ բնակիչների շրջանում զոհերի և վիրավորների մասին ահազանգեր չկան»,- ասել է Մարտակերտի գլխավոր բժիշկը և հավելել, որ նման ահազանգեր չեն եղել նաև Ներքին Հոռաթաղ և շրջանի այլ համայնքներից, որոնք ևս ենթարկվել են թշնամու հրետակոծությանը:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում