Թբիլիսիում ընթացող «Nona 75 th Cup» շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանի շախմատիստները հաղթանակներ են գրանցում: Ուժեղագույնների խմբում գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը (նկարում), միջազգային վարպետներ Տիգրան Հարությունյանն ու Մանուել Պետրոսյանը հինգ տուրից հետո վաստակել են 4,0 միավոր եւ ընթանում են յոթ առաջատարների խմբում: Հովհաննես Գաբուզյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Հովհաննես Գաբուզյանի ՖԲ էջի