Հարցազրույց գրող, թարգմանիչ Վահրամ Մարտիրոսյանի հետ
-Տարիներ շարունակ հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու նպատակով հատկացվել են դրամաշնորհներ, կազմակերպվել են հասարակական գործիչների փոխայցելություններ, փորձեր են արվել ժողովրդական դիվանագիտության միջոցով հասնելու երկու ժողովուրդների միջեւ թշնամանքի վերացման եւ խաղաղության հաստատման։ Ապրիլի 2-ի գիշերը Ադրբեջանի հրահրած պատերազմական գործողությունները շատ պատկերացումներ վերանայելու առիթ դարձան։
– Շատ չէ, բայց ես եւս մասնակցել եմ հայ եւ ադրբեջանցի լրագրողների համար կազմակերպված խաղաղասիրական նախաձեռնությունների, մասնակցել եմ նաեւ հայ-թուրքական նախաձեռնությունների։
Իմ կարծիքը նախկինում էլ, այսօր էլ նույնն է՝ բանակը պետք է պատրաստվի պատերազմի, իսկ ժողովուրդը, պետությունը պետք է պատրաստ լինեն խաղաղության։ Այսօր դժվար է չափելը այդ նախաձեռնությունների արդյունավետությունը, բայց ես կարծում եմ, որ դրանք անհետ չեն անցնի։
Կարդացեք նաև
Եթե լինում է վարչակարգի փոփոխություն, բռնապետը հեռանում է, գալիս է հանդուրժող, ժողովրդավար ղեկավար, այդ քայլերն արդեն զրոյից չեն սկսվի։ Լինում են մարդիկ, որոնք պատրաստ են այդ դիվանագիտությանը, շփումներին։
Ես Թբիլիսիում մասնակցել եմ մի մեծ ֆորումի, որը նվիրված էր պատմության դասագրքերին։ Այդ ֆորումի գլխավոր մտքերից մեկն էլ այն էր, որ Եվրոպայի օրինակով ստեղծվի միասնական պատմության դասագիրք, եթե ճիշտ եմ հիշում, դա ֆրանս-գերմանական պատմության դասագիրքն էր։
Եվ ես կողմնակից էի, որ ստեղծվի հայ-ադրբեջանական միացյալ դասագիրք, որում ամեն կողմ ոչ թե պարծենա, որքան իր ուժը պատում է, բոլոր լավ բաներն իրեն վերագրի, վատ բաները՝ դիմացինին, այլ հավասար կերպով ներկայացնի իրողությունները։
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Զորիկ ԳԱԼՍՏՅԱՆԻ