Երեկ ԱԺ-ում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հորդորում էր, որ ԶՈՒ գլխավոր
շտաբի պետ Յուրի Խաչատուրովին կանչեն ԱԺ, որ գա ու պատասխան տա, թե ինչ է կատարվում բանակում. «Երբ որ շքեղ ավտոմեքենաները՝ ջիպերը, տասնյակներով դրվում են մարդկանց տակ, եւ հանկարծ հասարակ ALINKO կապ չկա, երեխաները կապվում են իրար հետ բջջային հեռախոսով, ու մեծ թվով զոհեր ենք ունենում»: ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանը մեզ հետ զրույցում նույնպես վստահեցրեց, որ բանակի ծախսերի հետ կապված հարցադրումներ ունի ՊՆ ղեկավարությանը:
Ինչ վերաբերում է ջիպերին, նրա խոսքով՝ «այդ ջիպը միշտ էլ եղել է»:
Այս լուսանկարն արվել է Եռաբլուրում: Անդամահատված այս կին ազատամարտիկը, որն իր
մեծ ավանդն է ներդրել մեր պատերազմում, Եռաբլուր է գալիս 53 համարի ավտոբուսով՝
մեծ դժվարությամբ: Գալիս է բոլորից շուտ ու սպասում «ջիպավորներին»:
Լուսանկարը՝
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
26.04.2016