Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Քոչարյանը՝ պաշտոնանկությունների հաջորդ քայլի մասին

Ապրիլ 26,2016 23:50

ՊՆ նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանն «Առավոտի» հետ զրույցում անդրադարձավ  բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկությանը:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահի հրամանագրով աշխատանքից ազատվել են ՊՆ փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը, ՀՀ Զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանը   եւ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանը:

Անդրանիկ Քոչարյանն ասաց, թե այս պաշտոնանկություններից հետո ինչ պետք է առաջին հերթին անի կառավարությունը. «Պետք է պարտադրել կառավարությանը լուծել կոռուպցիայի խնդիրը: Քանի որ հասարակությունն էլ է մասնակից դառնում այս ամենին՝ իր անհանդուրժողականության դրսեւորման ձեւով, որը շատ կարեւոր է, իշխանություններին ոչինչ չի մնում, քան այդ հարցերին լուծում տալ: Ինչքան ուշացնեն՝ այդքան առաջին հերթին վատ իրենց համար: Բայց շատ ավելի վատ է մեր երկրի համար, որովհետեւ մենք ամեն օր թուլանում ենք, իսկ հակառակորդը մեր թուլության որոշ նշաններ արդեն գտել է: Այդ թուլության արագ հաղթահարումն է, որ կկանգնեցնի հետագա զարգացումները»:

Անդրանիկ Քոչարյանի դիտարկումները ՊՆ եւ կառավարության բացթողումների մասին կարդացեք «Առավոտի» վաղվա համարում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930