Լրահոս
Օրվա լրահոսը

Տղե՛րք, դուք եք էս երկրի ՀԱՅՐԸ

Ապրիլ 26,2016 23:40

Ապրիլյան  դեպքերից հետո, որի անունը կնքվեց «քառօրյա պատերազմ», մի ուրիշ տեսակ եմ սկսել վերաբերվել անխտիր բոլոր երիտասարդներին: Միշտ էլ գնահատել եմ մեր բանակը, բայց այսօր, առավել քան երբեւէ, բոլոր տղաներին (զորակոչվածներին ու չզորակոչվածներին, դպրոցականներին) ընկալում եմ որպես  մեր երկրի ՀԱՅՐ:

Հիմա նախկինի նման խեթ չեմ նայում ոչ սպորտային համազգեստ կրող՝ որեւէ անկյունում պպզած ջահելներին, ոչ էլ ժարգոնախոսներին, որովհետեւ նրանցից յուրաքանչյուրն ամեն պահի կարող է հերոսանալ ու անձնվիրության դաս տալ օֆշորատենչներին  ու «փայ» մտնողներին: Այո, մեր Հայրը հենց դուք եք տղերք՝ չնայած ձեր 18-20 տարեկան լինելուն, այս երկրի տերը դուք եք,  եւ ոչ թե դղյակատեր պաշտոնյաններն ու գեներալները, որոնք հանգիստ կարող են խոսել փոխզիջման մասին, միայն իրենց միլիոններին բան չպատահի:

Դո՛ւք եք հրադադար պարտադրողները, թշնամուն ծնկի բերողը՝ լինի  առաջնագիծ, սպորտ, մշակույթ, գիտություն, թե այլ ոլորտ:

Մենք փայլուն երիտասարդություն ունենք, որ ունակ է ոչ միայն թշնամի լռեցնելու, այլեւ , օրինակ, System of a Down-ի համերգն ունկնդրելու հորդառատ անձրեւի տակ՝ գրկում պատսպարելով սիրած աղջկան:

Բարեբախտաբար, դուք մենակ չեք, կան որոշ անհատներ, որոնք էլ թիկունքում են պաշտպանության բանակ «աշխատում»: Օրերս «Ավրորա» մրցանակաբաշխությանը հետեւելիս հենց դրա մասին էի մտածում՝ ինչպես այդ հարթակն օգտագործվեց Հայաստանի մասին բարձրաձայնելու համար: Մտածում էի, թե ինչպես ենք ամեն անգամ կատարսիս ապրում, մաքրվում, ազնվանում, բայց ավանդաբար դրան հետեւում է որեւէ նողկալի ընտրություն, կոռումպացված պաշտոնյաների «հերոսություններ»,  պետբյուջեի հաշվին, այսինքն՝ իմ ու ձեր գրպանից՝ պաշտոնյաններին թանկարժեք  բնակարանների ու մենաշնորհների նվիրաբերում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Atshak says:

    Կարծում եմ, որ հիանալի է որ հիանում եք Բանակով:
    Կարծում եմ, որ հիանալի է որ հիանում եք Բանակով:
    Բայց և չեմ կարող չասել, որ ձեր հիացմույքը որոշակիոր արժեզրկվում է, երբ որ “համեմատում” եք:
    Տականքը միշտ էլ կա ու կլինի:
    Սակայն բացարձակացնելով Լավը, Հերոսականը , Դուք կնպաստեք որ դեռևս չկայացած պատանին էլ Բացարձակացանի հենց այդ արժեքները:

    իսկ Պետական ապարատի մեջ մտած որդը- դա /”քյասիբ” երկրում/նյութական բարկեցության տարիների “տքնաջան” քարոզի արդյունք է: Ու այն դուրս չի գա ձեռքի մի շարժումով: Հիմա, մինչ նոր, Հոգևոր արժեքային համակարգի վրա շեշտադրված երիտասարդության իհայտ գալը ճիշտ կլինի բացարձակ արհամարել Նողկալիին:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930