ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ Հալաբյան փողոցում երեկ ավտոբուսի պայթյունի մեջ նախնական տվյալներով կասկածվող 40-ամյա Ռուբեն Բալյանն ապրում էր Ձորաղբյուրում, իսկ դեպքի օրն այցելած է եղել Աջափնյակում ապրող մորը: Ռուբենի մոր հարևանները ArmLur.am-ի հետ զրույցում պատմեցին, որ տղան գիշերը եկել է, աղմուկ բարձրացրել:
Կռվի ժամանակ մայրը խնդրել է հարևաններին, որ ոստիկանություն կանչեն, սակայն նրանք մերժել են` պատճառաբանելով, որ վախենում են: Նշենք, որ Ռուբենի մայրը` տկն Կլարան, միայնակ է ապրում: Տղան առանձին էր ապրում, ամուսնացած չէր, նախկինում դատված է եղել:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` ArmLur.am-ի կայքում
https://www.youtube.com/watch?v=nkMbPijpROE