Լրահոս
Օրվա լրահոսը

Հռիփսիմե Խուրշուդյանի անվան շուրջ աղմուկը հիմնազուրկ է եւ ուռճացված

Ապրիլ 26,2016 22:03

ԶԼՄ-ներում սկսել է ակտիվորեն շրջանառվել այն լուրը, որ Հռիփսիմե Խուրշուդյանի դոպինգ ստուգման արդյունքում մելդոնիում է հայտնաբերվել եւ չի բացառվում, որ նրա նկատմամբ կարող է պատժամիջոց կիրառվել:

Aravot.am-ը պարզաբանում ստացավ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպության նախագահ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանից:

55722

«Տվյալները վերաբերում են ծանրամարտի ՌԴ նախագահի գավաթի խաղարկությանը, այլ ոչ թե Եվրոպայի առաջնությանը, ինչը հստակ ու հասկանալի չի տարանջատվում որոշ լրատվամիջոցներում: Հայտնաբերված մելդոնիումի քանակը 250 անգամ քիչ է, քան ՎԱԴԱ-ի սահմանած չափորոշիչներն են: Ըստ հաշվարկների, Մելդոնիումը կարող է օգտագործված լինել 2015 թ. ամռանը, երբ դեռ չկար 2016 թվականի արգելված նյութերի եւ մեթոդների ցուցակի նախագիծն անգամ: Այն ժամանակ մելդոնիումը եղել է թույլատրված նյութերի շարքում», – ասաց Արեգ Հովհաննիսյանը եւ հավաստիացրեց, որ Հռիփսիմե Խուրշուդյանին որեւէ պատիժ չի սպառնում եւ նա շարունակում է բնականոն հունով նախապատրաստվել օլիմպիական խաղերին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930