«Ազատություն» ռ/կ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները աշխատում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպում կազմակերպելու ուղղությամբ, երեքշաբթի օրը Բաքվում լրագրողներին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոն:
«Մենք հանդիպել ենք երկու երկրների նախագահների հետ և հիմա փորձում ենք նախագահների հանդիպում կազմակերպել», – «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Անդրիոն: – «Կրակի դադարեցման ռեժիմը չպետք է խախտվի և անհրաժեշտ է հնարավորինս շուտ սկսել բանակցային գործընթացը», – հավելել է նա: