Այսօր Երևանի Թումո այցելեց լեգենդար շանսոնյե Շարլ Ազնավուրը, ով Հայաստանում է գտնվում Ավրորա մարդասիրական մրցանակաբաշխության առիթով: Նա շրջեց կենտրոնով, այցելեց նկարչության և երաժշտության դասընթացները, դիտեց ուսանողների աշխատանքներից մի քանիսը և շփվեց թումոցիների հետ:
Ազնավուրին շատ դուր եկան Թումոյի ուսանողների աշխատանքները՝ լուսանկարները, դիզայներական գործերը և հատկապես Թումոյի ստարտափ Yelling Animation Studio-ի՝ Ցեղասպանությանը նվիրված կարճ անիմացիաները: Նա նշեց՝ «Տարիներ առաջ նման բան Հայաստանում չկար, շատ լավ գործ եք անում»:
Թումո հաղորդակցման թիմ