Քիչ առաջ ավարտվեց «Հայազն» կուսակցության երթը։ «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանը տեղի ունեցած երթ-հավաքն անվանեց փորձաքար։
«Հաշվի առնելով տարբեր հանգամանքներ՝ սահմանագիծ, երեկվա չարաբաստիկ միջադեպը, որոշեցինք այսօր փոխել ձեւաչափը՝ ո՛չ այդքան զանգվածային, ո՛չ բախումնալի»,- ասաց նա։
Արմեն Հովհաննիսյանը ներկաներին տեղեկացրեց, որ այս երթ-հավաքի կազմակերպիչները մի քանի օրվա ընթացքում այլ միջոցառումներ կկազմակերպեն։
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ «Հայազն» կուսակցությունը հավաք-երթ էր կազմկակերպել «Պահանջում ենք չզիջող գերագույն գլխավոր հրամանատար»:
Նրանք Ազատության հրապարակից շարժվեցին Հյուսիսային պողոտայով դեպի կառավարության շենք, որտեղից էլ Ամիրյան փողոցով, Մաշտոցի պողոտայով վերադարձան Ազատության հրապարակ։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ