Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում ենք չզիջող գերագույն գլխավոր հրամանատար. Երթ

Ապրիլ 26,2016 19:42

«Հայազն» կուսակցությունը ապրիլի 26-ին կազմակերպել է հավաք-երթ «Պահանջում ենք չզիջող գերագույն գլխավոր հրամանատար»: Երթի մասնակիցները Ազատության հրապարակից շարժվեցին Հյուսիսային պողոտայով դեպի կառավարության շենք, այնտեղից էլ Մաշտոցի պողոտայով կվերադառնան Ազատության հրապարակ։

P_20160426_193646

Մինչ երթի սկիզբը «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանը նկատեց, որ ապրիլյան դեպքերի ընթացքում աննախադեպ միասնություն գրանցվեց, ինչը չէր եղել Ղարաբաղյան շարժման ավարտից հետո. «Բայց ցավոք, մեր ամենաազնիվ մղումը հերթական անգամ նենգափոխվեց մի խումբ մակաբույծների հայտնի կազմի կողմից, որոնք հայտարարեցին՝ հիմա միասնություն է, մենք վտանգի տակ ենք, մենք բոլորս պիտի միավորվեն ոչ թե իրար հետ, ոչ թե համազգային միասնություն է, այլ միասնություն է Սերժ Սարգսյանի շուրջ։ Իրենց թվաց այդ խայծը կուլ տրվեց, եւ այդ ամենաայլասերված պատկերացումը միասնության մասին դարձել է համընդհանուր կարծիք։ Բայց այդ սարսափելի չորս օրերը ցույց տվեցին, որ դա իրականության հետ կապ չունի»:

Ըստ նրա, քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ իշխանությունը դասեր չի քաղել, որ միասնությունը կարող է ունենալ մեկ նպատակ՝ ստեղծել անվտանգ եւ զարգացող Հայաստան. «Բայց այդ նպատակը իրենց հետ որեւէ կապ չունի»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930