Ապրիլի 25-ի երեկոյան Իջեւանի զորամասերից մեկում հայտնաբերվել է հրազենային վիրավորումից մահացած զինծառայողի դի:
ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝
25.04.2016թ., ժամը 20:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի կրակային դիրքում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հովհաննես Վաչիկի Պետրոսյանը՝ իրեն ամրակցված «ԳԱԶ 66» մակնիշի զինհամարանիշի կունգի թափքում: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Հովհաննես Վաչիկի Պետրոսյանի մահվան հանգամանքները։
Լոռու զինվորական կայազորի դատախազ Արթուր Զաքարյանից տեղեկացանք, որ դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով («Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը»):
Ա. Զաքարյանը հայտնեց, որ նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, կատարվել հարցաքննություններ:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ