Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահի տեղակալ Ատոմ Մխիթարյանը «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ասպիրանտուրայում սովորելու ընթացքը պետք է մանրամասն հսկվի:
«Օրինակ՝ Արեւմտյան Եվրոպայում ատենախոսության ձախողման հավանականությունը գրեթե զրոյի է հավասարեցված, մինչդեռ մեզ մոտ ատենախոսությունների 17%-ը ԲՈՀ-ը չի հաստատում: Դա վկայում է այն մասին, որ թույլ է հսկողությունը, մարդը ընդունվում է ասպիրանտուրա, մեկ էլ հայտնվում է այն ժամանակ, երբ ատենախոսությունը պատրաստ է լինում պաշտպանելու, իսկ ընթացքում՝ ի՞նչ է լինում, արդյոք տպագրո՞ւմ է հոդվածներ, մասնակցո՞ւմ է կոնֆերանսների, զեկուցումներով հանդես գալի՞ս է, ոչ մեկը չի հետեւում»,- ասաց ԲՈՀ-ի նախագահի տեղակալը:
Ոլորտի բարեփոխումների ու համապատասխան ուսումնասիրության մասին՝ ապրիլի 27-ի տպագիր «Առավոտում»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ