Լրահոս
Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյանը չի մեկնաբանում գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնանկությունը

Ապրիլ 26,2016 18:03

Aravot.am-ը պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե արդյոք նախագահն իր այդ որոշմամբ չի փաստում, որ հետախուզությունը ձախողել է իր աշխատանքը ապրիլյան 4-օրյա պատերազմին նախորդող օրերին, երբ հակառակորդն այդքան զինտեխնիկա եւ ուժեր է կենտրոնացրել շփման գծում, իսկ մերոնք հստակ տեղեկություն, թե հարձակումը որ կողմից կլինի, չեն ունեցել:

Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանը ի թիվս պաշտպանության նախարարության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների, պաշտոնից ազատեց նաեւ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին:
«Ես չեմ կարող մեկնաբանել նախագահի հրամանագիրը»,- ասաց պարոն Հովհաննիսյանը:

Մեր այն դիտարկմանը, թե փաստ է, որ տվյալ պաշտոնյան արդեն ազատվել է եւ մինչ այդ էլ թե’ հասարակական թե’ քաղաքական գործիչները համոզմունք էին հայտնում, որ հետախուզությունը լավ չի աշխատել, Արծրուն Հովհաննիսյանն ասաց` «Դա հրաման է կոնկրետ, իսկ հրամանն իրավական փաստաթուղթ է, իսկ փաստաթուղթը մեկնաբանվում է համապատասխան ընթացակարգով, ես իրավասու չեմ դա մեկնաբանել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930