Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԺ-ում քանի՞ հոգի առանց ակցենտի ռուսերեն գիտի, ճշտե՞լ ենք». Թեւան Պողոսյան (Տեսանյութ)

Ապրիլ 26,2016 18:00

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը խոսեց մարդկանց պատասխանատվության մասին: Նա անդրադարձավ քառօրյա պատերազմից հետո քննարկումներին, թե ինչու սա սելֆի արեց, նա չարեց, թե ինչու մեր կարծիքը չեք լսել. «Կարճ ասած՝ տղերք, մեզ էլ խաղացրեք: Այս բոլոր հարցերի մեջ թիվ 1 հարցն այն է, թե ես ինչ եմ արել, ինչն եմ պակաս արել կամ ինչ պետք է անեմ, եթե Աստված մի արասցե, ամեն ինչ նորից կրկնվի: Մենք, որպես ԱԺ, գիտե՞նք նման իրավիճակներում ինչ պետք է անենք, ինչն ենք պակաս արել, թե՞ մենք կատարյալ ենք: Կարո՞ղ ենք արձանագրել ու բարձր ասել՝ մարդիկ, մենք էլ պատրաստ չենք ու շատ դեպքերում ինչ խելքներս փչել է, այն էլ արել ենք, թե՞ շարունակելու ենք հրապարակավ ինքներս մեզ գովել, քաղաքական սելֆիի պես բան անել»:

Նա ասաց, որ հարցեր շատ կան. «Օրինակ՝ ԱԺ-ում քանի՞ մարդ այնքան լավ անգլերեն գիտի, որ ամոթ չի լինի Ալ-Ջազիրայի ուղիղ եթեր ուղարկել, գիտե՞ն, թե որեւէ իքս պահի ում հետ են կապվելու եւ ոնց են եթեր պոկելու: Քանի՞ հոգի առանց ակցենտի ռուսերեն գիտի, ճշտե՞լ ենք, գիտե՞նք,.. թե իքս պահին ո՞նց են այդ մարդիկ գոռալու РТР-ի ուղիղ եթերում»:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Երանի մեր խնդիրները միայն լեզուներ չիմանալը կամ վատ իմանալը լիներ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930