Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոբուսի պայթյունից տուժած կնոջը հսկում են, որ հղիությունը չընդհատվի (Տեսանյութ)

Ապրիլ 26,2016 17:38

Հալաբյան փողոցում պայթած ավտոբուսի տուժածներից հղի Անուշ Եղիկյանը տեղափոխվել է Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտ՝ հանրապետական ծննդատուն: Ծննդատան ղեկավար Ռազմիկ Աբրահամյանն ասաց, որ հղիին տեղափոխել են իրենց մոտ, քանի որ հղիությունը պահպանելու խնդիր կա:

Աբրահամյանն ասաց, որ Անուշ Եղիկյանի մոտ 5 ամսական հղիություն է, նա ունի մեկ երեխա:

Բժշկի խոսքերով՝ «Ճիշտ է, նա ունեցել է թոքերի սալջարդ, բայց նրա հղիությունը պահպանելու եւ մասնագիտական բուժօգնություն ստանալու համար տեղափոխեցինք այստեղ, նա պետք է ստանա նեղ մասնագիտական բուժում: Հիմա վիճակը բավարար է երեկվա համեմատ: Նա արյունազեղումներ, սալջարդեր ունի, դրանք երկրորդային են, քան նրա հղիության պահպանման հարցը: Պտուղն այս պահին չի տուժել, բայց հետագա բարդությունները կանխարգելելու համար պետք է բուժում ստանա»:

Մանրամասն՝ տեսանյութում

Ռազմիկ Աբրահամյանն ասաց, որ այս պահին հնարավոր է հղիի մոտ ոչ մի բան չլինի, բայց հետսթրեսային վիճակը վիժեցման հանգեցնի, այս պահին էլ նրա մոտ վիժման նշաններ կան:

Մանրամասն՝ տեսանյութում

Անուշ Եղիկյանի հետ չհաջողվեց զրուցել, նրա ինքնազգացողությունը լավ չէր:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի  վարկած էին առաջ քաշում ահաբեկչությունը, ինչն այսօր պաշտոնապես հերքվեց:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930