ԱԺ էթիկայի հանձնաժողովում ԲՀԿ-ն այսուհետ կներկայացնի Լյովա Խաչատրյանը: ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հաստատեց մեր այդ տեղեկությունը: Հանձնաժողովում, հիշեցնենք, խմբակցությունը ներկայացնում էր Վահան Բաբայանը:
Վերջինս, հիշեցնենք, ԲՀԿ մամուլի խոսնակն էր: Կոալիցիա մտնել-չմտնելու հայտնի պատմություններից հետո Վահան Բաբայանը հրաժարվեց մամուլի խոսնակի պարտականություններից: Այնուհետ հայտարարեց, որ ստեղծելու է կառույց, որը առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ին կսատարի: Վահան Բաբայանն այժմ հանդես է գալիս ավելի շատ իշխանական ՀՀԿ-ի դիրքերից, քան ընդդիմադիր ԲՀԿ-ի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ