Լրահոս
Օրվա լրահոսը

Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի վերացման մասնակիցները անձնվիրաբար են կատարել իրենց աշխատանքը՝ չմտածելով նույնիսկ դրա հետևանքների մասին. Ա. Ասատրյան

Ապրիլ 26,2016 17:21

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ապրիլի 26-ին մասնակցել է Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի 30 -ամյա տարելիցին նվիրված միջոցառմանը:

Ի հիշատակ վթարի զոհերի՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցում կատարվել է հիշատակման արարողություն: Արարողությունից հետո նախարար Արտեմ Ասատրյանը ՀՀ կառավարության անունից ծաղկեպսակ է դրել Չեռնոբիլի ԱԷԿ-ի և միջուկային այլ աղետների հետևանքով տուժածների և զոհերի հիշատակին նվիրված հուշաքարին:

Միջոցառման սկզբում նախարար Արտեմ Ասատրյանը ընթերցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը նվիրված Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի 30-ամյա տարելիցին: Այնուհետև նախարարը նշել է, որ այսօր ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերն ու միջոցառումներն ուղղված են վթարի հետևանքների վերացման աշխատանքներ կատարած մասնակիցների սոցիալական խնդիրների լուծմանը:

«Այս խոշորագույն տեխնածին աղետի հետևանքների վերացման աշխատանքներին ժամանակին մասնակից են դարձել շուրջ 3000 հայ: Այսօր նշելով 30–րդ տարելիցը մեկ անգամ ևս հարգանքի տուրք ենք մատուցում է այն հայորդիների հիշատակին, ովքեր անձնվիրաբար իրականացրել են այդ աշխատանքները և օգնության ձեռք են մեկնել մեր բարեկամ ժողովրդին: Ներկայումս ՀՀ կառավարության որոշմամբ մասնակիցների համար սահմանված է անվճար բուժօգնության տրամադրում, բացի այդ, զինվորական գծով հաշմանդամ դարձած անձինք ամբողջությամբ օգտվում են զինծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձանց համար սահմանված արտոնություններից: Այս տարի նախատեսված է նաև շուրջ 100 ուղեգիր՝ մասնակիցների առողջարանային բուժման համար» -իր խոսքում ընդգծել է նախարարը:

Նախարար Արտեմ Ասատրյանը վստահ է, որ մեր հայրենակիցներն իրենց օրինակով մեկ անգամ ևս փաստել են, որ անձնվիրաբար են կատարել իրենց աշխատանքը՝ շատ դեպքերում չմտածելով նույնիսկ դրա հետևանքների մասին: ՀՀ կառավարության կողմից ստեղծվել է նաև միջգերատեսչական հանձնաժողով, որն առաջիկայում «Չեռնոբիլ ասոցիացիա» ՀԿ-ի հետ համագործակցելով, միասնական ձևանմուշի վկայականներ կտրամադրի մասնակիցներին, ինչն ավելի կհեշտացնի մասնակիցների ամբողջական հաշվառումն ու մատչելի կդարձնի օրենքով սահմանված արտոնություններից օգտվելու գործընթացը:

Միջոցառման ընթացքում նախարար Արտեմ Ասատրյանը Չեռնոբիլի ատոմային Էլեկտրակայանի վթարի 30-ամյա տարելիցի կապակցությամբ, վթարի հետևանքների վերացման աշխատանքներին ակտիվ ու անձնուրաց մասնակցության, քաղաքացիական պարտքը բարձր պատասխանատվությամբ կատարելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մեդալով և շնորհակալագրերով պարգևատրել է վթարի վերացման մի շարք մասնակիցների:

«Չեռնոբիլ ասոցիացիա» ՀԿ նախագահ Գևորգ Վարդանյանն իր հերթին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին պարգևատրել է Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի 30-ամյակի շքանշանով:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը, ՀՀ պաշտպանության, մշակույթի, արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներ, Ուկրաինայի, Բելոռուսիայի, Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներ և Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի վերացման մասնակիցներ:

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930