Լրահոս
Օրվա լրահոսը

Արագ համապատասխան սպառազինություն է պետք. Վլ. Կարապետյան. «Ա1+» (տեսանյութ)

Ապրիլ 26,2016 17:10

Ադրբեջանի կողմից ապրիլյան ռազմական ագրեսիայից հետո ճիշտ էր Հայաստանի դիրքորոշման կարծրացումը՝ չվերսկսել բանակցություններն այդ երկրի հետ։ Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանի կարծիքով՝ եթե ինչ-որ մի փուլում բանակցությունները կրկին մեկնարկեն, դրանք պետք է ընթանան արդեն իսկ համաձայնեցված ուղիով։

«Պետք է համակերպվենք այն իրավիճակի հետ, որ սեղանի վրա դրված է Մադրիդյան փաստաթուղթը և մադրիդյանի դրույթների իրականացումն է լինելու առաջիկա քննարկման առարկան»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա։

Bloomberg մեդիամիջոցին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը խոսել է 2011 թվականին Ռուսաստանի Կազան քաղաքում Ադրբեջանի հետ ընթացած բանակցությունների մասին։ Ըստ նրա՝ ինքը համաձայն է եղել Ղարաբաղի շրջակա հինգ տարածքներից զորքերի դուրսբերմանը՝ հետագայում Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման պայմանով, սակայն Իլհամ Ալիևը հրաժարվել է այդպիսի փաստաթուղթ ստորագրել։

Ըստ պարոն Կարապետյանի՝ արդյո՞ք մեզ համար պետք է ընդունելի լինի բանակցություններում այսպիսի քննարկումները, կամ փաստաթղթի ստորագրումը.

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930