Գրեթե բացառված է, որ երեկ երեկոյան Երևանի Հալաբյան փողոցում թիվ 63 ավտոբուսի պայթյունը ծրագրել կամ իրականացրել է որևէ ահաբեկչական խմբավորում։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն, ով դեպքից րոպեներ անց այնտեղ է եղել, պնդում է՝ ահաբեկչությունը քիչ հավանական վարկած է. «Քիչ թե շատ կոմպետենտ ահաբեկիչները սովորաբար պայթուցիկի շուրջ տարբեր մետաղյա փոքր առարկաներ են դնում, որ զոհերի թիվն ավելի մեծ լինի։ Բացի դրանից՝ եթե դա ահաբեկչություն էր, այդ ահաբեկչությունը կարելի էր անել շատ ավելի մարդաշատ ժամի, ավելի մարդաշատ վայրում»,- ասում է նա։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ