Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Սամսոնյան. Որպեսզի Ալեքսանդրապոլի, Կարսի կամ Մոսկվայի հերթական պայմանագրեր չստորագրենք

Ապրիլ 26,2016 23:13

Ի՞նչ խնդիրներ վերհանեց քառօրյա պատերազմը, մեր երկրում ի՞նչ խնդիրներ կան, ի՞նչն է անհրաժեշտ փոխել, այս հարցերն ուղղեց «Առավոտը» «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին:

Նրա համոզմամբ` պատերազմը տվեց այս տարիների ընթացքում կուտակված մի քանի կարեւորագույն հարցերի պատասխաններ, որոնք ինքնին լուրջ մարտահրավերներ են Հայաստանի համար.

Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը

Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը

«Նախ, մենք առերեսվեցինք այն ցավալի իրողության հետ, որ մենք աշխարհում դաշնակից չունենք: Ավելին, այն երկիրը, որն իբր դաշնակցային հարաբերություններ ունի Հայաստանի հետ` ուղղակիորեն կիսում է ադրբեջանական սադրանքի պատասխանատվությունը: ՀԱՊԿ անդամ երկրներից երկուսը հանդես եկան հակահայկական հայտարարություններով, հրաժարվեցին մասնակցել նախապես պլանավորված ԵԱՏՄ վարչապետների նիստին Երեւանում: Այդպիսով թե՛ ՀԱՊԿ-ը, թե՛ ԵԱՏՄ-ն եւ թե՛ «ռազմավարական դաշնակից» հորջորջվող Ռուսաստանը ապացուցեցին այսքան տարիների ընթացքում մեր արտաքին քաղաքականության կատարյալ ձախողումը: Այսքանից հետո մեր երկրի համար կենսական նշանակություն ունի արտաքին քաղաքական կուրսի վերանայումը, այլապես մենք դատապարտված ենք լինելու Ալեքսանդրապոլի, Կարսի կամ Մոսկվայի հերթական պայմանագրեր ստորագրելուն»:

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ` ապրիլի 27-ի տպագիր «Առավոտ»-ում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930