«Այվազյան Վարդան անձնավորությունը, երբ որ գործարք է արել, դրսից փող է բերել, 1 մլն դոլար ես տվել եմ դրսում սովորող երեխեքի համար, 300 հազար էլ փոխանցել եմ Ղարաբաղին: Էն ժամանակ Ղարաբաղի մասին ոչ մեկը տենց բան չէր անում: Երբ որ պետք ա՝ կարամ թղթերը բերեմ ցույց տամ՝ 2011-ին ա եղել: Առաջին անգամ եք լսում, չէ՞, 1 մլն դոլար տվել եմ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանն այսպես պատմեց բանակին իր օգնության մասին:
Նա վստահեցրեց, թե այս օրերին էլ էլի գումար է փոխանցել Ղարաբաղին. «Ես չեմ ասում էդ ռեկլամի համար: Արել եմ, ոչ էլ շորեր եմ հագել, բան, ոչ էլ որեւէ տեղ դուք տեսաք, որ արել եմ: Իմ աղջիկը սովորել ա դրսում, որի գումարը ես եմ տվել, 1 մլն դոլար էլ տվել եմ «Լույս» հիմնադրամին»:
Նա հորդորեց, որ ով պետբյուջեից փող է տարել, թող բռնեն՝ պատժեն. «Ե՞ս եմ արել՝ առաջին ծառից ինձ կախեք: Կապ չունի ես քանի տուն ունեմ: Եթե ես էդ տների քանակությունը վերցրել եմ ինչ-ինչ ճանապարհներով, ես պետք է պատժվեմ, եթե վերցրել եմ քո հասանելիքը, ես պետք է պատժվեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ