Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոբուսի պայթյունից տուժած. «Սկզբում ավտոբուսը հոսանքազրկվեց, մեջը մառախուղ եղավ ու պայթեց» (Տեսանյութ)

Ապրիլ 26,2016 16:32

Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունից տուժած քաղաքացիներից Հարություն Թերզյանն այս պահին «Արմենիա» բժշկական կենտրոնում է: Նրան այսօր տեղափոխեցին նույն հիվանդանոցի քիթ-կոկորդի բաժանմունք:

Ականջի վիրաբուժության կենտրոնի ղեկավար Գարեգին Միրաքյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Թերզյանը պայթյունից կոնտուզիա է ստացել:

Երբ Հարություն Թերզյանին տեղափոխեցին հիվանդասենյակ, մենք փորձեցինք փոքրիկ զրույց ունենալ նրա հետ: Թեեւ շատ բան չպատմեց, բայց ասաց, որ ավտոբուսում նախավերջին նստարանին է նստած եղել, եւ լավ չի հիշում, թե պայթյունը որտեղից եղավ. «Ավտոբուսը միանգամից հոսանքազրկվեց, մեջը մառախուղ եղավ ու պայթեց»:

Թերզյանն ասաց, որ ուշքի գալուց հետո զգացել է, որ ամբողջովին արյան մեջ է, հետո մարդիկ են մոտեցել նրան ու օգնել:

«Գնացի էն աշխարհ, հետ եկա, Աստված երեւի կյանքս խնայեց: Պայթյունից հետո ուշքի եկա, ինձ թվաց՝ հեսա ուր որա է՝ կմեռնեմ, բայց վերականգնվեցի»,-պատմում է Թերզյանը:

Ականջի միկրովիրաբույժ Գարեգին Միրաքյանն ասաց, որ Թերզյանի մոտ կոնտուզիայի հետեւանքով ականջի թմբկաթաղանթի բավականին մեծ պատռվածք կա, որի դեպքում սովորական ժամանակ կատարում են վիրահատություն.«Մենք այսօր զննումը կկատարենք, լսողությունը կստուգենք, ըստ այդմ, կորոշենք, թե ինչ վիրահատություն պետք է անենք՝ փոքր վիրահատություն, մեծ, թե՝ միջին: Վիրահատությունը պարտադիր է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930