Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Աբսուրդություն է դա, չի՛ կարելի բնության դեմ գնալ». Վարդան Այվազյանը՝ Արծրուն Հովհաննիսյանին

Ապրիլ 26,2016 16:24

Այսօր լրագրողները ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանին հարցրեցին՝ համամի՞տ է այն կոչին, որ բանակում չծառայած տղային պետք է աղջիկ չտալ, հասարակությունը պետք է պարսավանքի ենթարկի նրանց:

Հիշեցնենք, որ նման հորդոր էր արել ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Վարդան Այվազյանը պատասխանեց. «Աբսուրդություն է դա, չի՛ կարելի բնության դեմ գնալ: Բնությանը դու պետք ա գնաս համահունչ: Վերեւի նստած մարդը չի որոշում՝ էդ տղեն աղջիկ ուզի, թե չուզի: Ու հայ կինն էլ ինձ համար ամենամեծ արժեքն ա, դրանից վերեւ արժեք չկա»:

Վարդան Այվազյանի խոսքերով՝ «Այս 4-օրյա պատերազմը ցույց տվեց, որ հայ գենոֆոնդը ամենաամենաներից ա, ու այդ գենոֆոնդի դաստիարակության մեջ ամենամեծ առաքելությունը նորից հայ կինն է: Ես մարդկանց գիտեմ ,որ չգիտեմ ինչ դրդապատճառներով իրենց տղուն ազատել են բանակից, բայց երբ որ հանկարծ կռիվ եղավ, հելան գնացին էնտեղ, հասկանո՞ւմ եք: Ես չեմ կարող որոշել՝ դուք ում պետք ա սիրեք, ում՝ չէ, չեմ կարող ազատության վրա սահմանափակում դնել»:

Վարդան Այվազյանը թեմայի մեջ խորացավ, որ չի կարելի բռնանալ մարդու համոզմունքների, ազատությունների վրա. «Վաղ թե ուշ դա դուրս է գալու»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930