Ապրիլի 23-24-ին Բաթումում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ:
Ապրիլի 23-ին Բաթումի Ա. Մանթաշյանի անվան հայկական կրթամշակութային կենտրոնում բաթումահայ մանուկների համար անցկացվեց Հայոց ցեղասպանության թեմային նվիրված սեմինար, որին մասնակցել է նաև Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը:
Ապրիլի 24-ին Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում կիրակնօրյա պատարագից հետո, եկեղեցու բակում տեղակայված` Ցեղասպանության 100-րս տարելիցին նվիրված խաչքարի մոտ տեղի ունեցավ սրբադասված նահատակների բարեխոսության կարգը:
Արարողության ավարտին ելույթներով հանդես եկան Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, աջարահայ համայնքի հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանը, ինչպես նաև համայնքային ակտիվիստներներ, մշակութային ոլորտի գործիչներ:
Կարդացեք նաև
ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը գլխավոր հյուպատոսության շնորհակալագրեր հանձնեց աջարահայ հոգևոր համայնքի ղեկավար Արարատ քահանա Գումբալյանին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման համավրացական հանձնաժողովում աջարահայության ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանին՝ 100-րդ տարելիցին միջոցառումների կազմակերպման հարցում ունեցած ավանդի համար:
Եկեղեցու բակում կազմակերպվեց էր նաև 101-ամյա վաղեմության դեպքերը պատկերող լուսանկարների ցուցահանդես:
ՀՀ ԱԳՆ