Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախագահը բարձրաստիճան զինվորականներին ազատելով՝ հասարակությանը հուզող հարցերի պատասխաններն է տալիս

Ապրիլ 26,2016 15:58

«Այս օրերին ՀՀ նախագահը օրակարգ եկած եւ հասարակությանը հուզող շատ հարցերի պատասխաններ է տվել: Եվ ձեր նշած հրամանագրերն էլ, ըստ ամենայնի, ընկալվում են այդ համատեքստում»,-պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերը,  ըստ որոնց պաշտոնից ազատվում են ԶՈՒ կապի զորքերի պետ–կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանը եւ պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը՝ ասաց ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:

Gegam Harutyunyan

Պարոն Հարությունյանից հետաքրքրվել էինք, թե այդ որոշումներով, իսկապես, հաստատվո՞ւմ են այն լուրերը, որ պաշտպանության նախարարության մի շարք պաշտոնյաներ ապրիլի 1-2-ի գիշերը Ադրբեջանի հրահրմամբ տեղի ունեցած ռազմական գործողություններում թերացել են իրենց աշխատանքում:

Մեր այն հարցին էլ, թե Aravot.am-ն ուսումնասիրելով ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերը, պարզել էր, որ օրինակ, ամենահարուստ փոխնախարարը, համենայնդեպս, ըստ պաշտոնական հայտարարագրերի, ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ, պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանն է

Հնարավո՞ր է, որ այս փաստն էլ պատճառ հանդիսանար փոխնախարարի պաշտոնանկության, պարոն Հարությունյանը չմեկնաբանեց:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930