Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են պահանջել հայերը ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտից (Տեսանյութ)

Ապրիլ 26,2016 15:49

«Վստահեցնում եմ՝ առաջիկայում Եվրոպայի խորհրդի տարբեր ազգային պատվիրակություններ հստակ դիրքորոշում կարտահայտեն Ադրբեջանի կողմից կատարվածի կապակցությամբ՝ այն որակելով որպես ռազմական հանցագործություն։ Բացի այդ, Եվրոպայի խորհրդի առանձին բավական ազդեցիկ պատգամավորներ իրենց հստակ դիրքորոշումը կարտահայտեն տեղի ունեցածի կապակցությամբ՝ միջազգային կառույցներին կոչ անելով Ադրբեջանը ճանաչել ագրեսոր երկիր»,- այսօր ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքների ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Տիկին Զոհրաբյանն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, դրական է գնահատում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության աշխատանքը:

Ասուլիսում Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ նաեւ ՀՀ ԱԳՆ-ի երեկ տարածած այն հայտարարությանը, որ Ադրբեջանը դիմել է ՄԱԿ-ի ԱԽ-ին`տեղեկացնելով 1994 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջեւ ստորագրված զինադադարի եռակողմ համաձայնագիրը միակողմանի խզելու մասին:

Նաիրա Զոհրաբյանը նման քայլն Ադրբեջանի կողմից միանգամայն սպասելի է համարում:

Մանրամասներըտեսանյութում

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն էլ անդրադարձավ իր եւ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի առանձնազրույցին:

ԵԽԽՎ պատմության մեջ չի եղել մի դեպք, երբ Վեհաժողովի նախագահն իր հասցեին այսքան կշտամբանքներ լսի։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԵԽԽՎ աշխատանքների ամփոփման ժամանակ հայտարարեց հայաստանյան պատվիրակության նախագահ, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը. «Պարոն Ագրամունտը փորձում էր նոր կամուրջ ստեղծել, նոր իրավիճակ։ Ուզում էր դուրս գալ այն հանգամանքներից ու մեղադրանքներից, որ հնչեցին իր հասցեին, ու մենք պատասխանեցինք, որ իր քայլերով պետք է ստեղծի իր անձի նկատմամբ վստահություն։ Միայն դրանից հետո կարող ենք խոսել ՀՀ և Ադրբեջանի պատվիրակությունների միջև վստահություն ստեղծելու ուղղությամբ։ Ագրամունտը զարմացած էր։ Մենք եկանք այն եզրակացության, որ ինքն իր քայլերով պետք է ստեղծի վստահության դաշտ՝ որպես ԵԽԽՎ նախագահի»։

Հայկական պատվիրակության պահանջը մեկն է`հանդես չգալ ԵԽԽՎ-ի անունից. «Երբ դու ԵԽԽՎ պատվիրակ էիր, կարող էիր ազատ լինել, մտքեր արտահայտել, բայց հիմա, երբ ԵԽԽՎ նախագահ ես, պարտավոր ես լինել ԵԽԽՎ նախագահին բնորոշ հատկանիշների շրջանակներում։ Դա նշանակում է, որ քո յուրաքանչյուր խոսք ԵԽԽՎ կարծիքն է, դա քարոզչություն է, դու խոսում ես անդամ 47 երկրների անունից»։

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930