ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն այսօր նորից իր մտահոգությունն է արտահայտել Հայաստանում վերջին շրջանում ոստիկանության՝ լրատվական ներկայացուցիչների դեմ ընդգծված գործողությունների առնչությամբ:
ԵԱՀԿ տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 22-ի ցույցի ժամանակ ոստիկանությունը մոտեցել եւ փորձել է ձերբակալել Նարեկ Բարսեղյանին, Սեւակ Սողոմոնյանին՝ 1in.am լրատվական կայքի լրագրողներին եւ վնասել է նրանց գույքը:
«Ես կրկնում եմ իմ կոչը իշխանություններին, որ միշտ ապահովեն լրագրողների անվտանգ լուսաբանումը ,- ասել է Միյատովիչը,- լրագրողների նկատմամբ բռնության կիրառումը, հատկապես իրավապահ մարմինների կողմից, անընդունելի է»:
Միյատովիչը նաեւ նշել է, որ 2015 թվականի հունիսին լրագրողների վրա հարձակման հետաքննությունը դեռ փակված չէ:
Կարդացեք նաև