Սենթ Լուիսում ավարտվեց շախմատի ԱՄՆ-ի կանանց առաջնությունը:
Կանանց միջազգային գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը, որը մինչ վերջին պահը գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, եզրափակիչ տուրում սեւերով ցավալի պարտություն կրեց Աշրիթա Եսվարանից: Իսկ նրանից կես միավոր պակաս ունեցող Նազի Պաիկիձեն առավելության հասավ բազմափորձ Իրինա Կրուշի նկատմամբ եւ 8,5 միավորով ճանաչվեց հաղթող: Տաթեւ Աբրահամյանը 8,0 միավորով 2005 թվականից հետո երկրորդ անգամ նվաճեց ԱՄՆ-ի փոխչեմպիոնի տիտղոսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ