Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուսաստանաբնակ ոսկեպարցիները սահմանամերձ գյուղին օգնելու համար համախմբվել են

Ապրիլ 26,2016 14:46

Ապրիլի 25-ին ՌԴ Վորոնեժ քաղաքում կայացել է այնտեղ բնակվող ոսկեպարցիների հավաք: Հավաքի մասնակիցները որոշել են հայրենի, սահմանամերձ Ոսկեպար գյուղին օգնելու համար ամեն ամիս գումար հանգանակել:

Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը հայտնեց, որ ապրիլի 27-ին ոսկեպարցիների ժողով կկայանա Բելգորոդի մարզի Ստարի Օսկոլ քաղաքում, ուր մեծ թվով ոսկեպարցիներ են բնակվում:

Ռուսաստանաբնակ ոսկեպարցիներին համախմբելու, հայրենի գյուղին օգնելու նպատակով ամեն ամիս յուրաքանչյուր ընտանիքից որոշակի գումար հանգանակելու նախաձեռնությունը պատկանում է ոսկեպարցի Սաշիկ Մախսուդյանին, որը 1990-ական թվականներին Նոյեմբերյանի գնդի հրամանատարն էր:

Ոսկեպար համայնքի ղեկավար Երվանդ Եգանյանը մեզ հայտնեց, որ ռուսաստանաբնակ ոսկեպարցիները միշտ սատարել են հայրենի գյուղին, այդ նպատակով գումարներ հանգանակել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Emma says:

    Շնորհակալություն Воронежум Ապրող Բոլոր ՈՍԿԵՊԱՐՑԻՆԵՐԻՆ, ԻՄ ԲՈԼՈՐ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻՆ, Հատկապես Սաշիկ Պապիկիս, Որ թեկուզ հեռվից օգնում է մեզ։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930