Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդվարդ Նալբանդյանը պատերազմական երկրի համար իր տեղում չէ». Նարեկ Գալստյան

Ապրիլ 26,2016 14:27

ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանի համոզմամբ, Ադրբեջանը շարունակելու է սադրանքները, իսկ դրանք կանխելու համար ժամանակն է՝ ԼՂՀ ճանաչման հարցը ԱԺ օրակարգ մտնի:

«Մենք դեմ ենք խաղաղապահների տեղակայմանը ԼՂՀ սահմաններում, այդ ուժերը երբեք անվտանգության երաշխիք չեն կարող լինել: Մեզ համար անհասկանալի է՝ հինգ տարածքների զիջման հարցը, որեւէ տարածքի զիջում առանց ԼՂՀ կարգավիճակի հստակեցման, ոչ միայն անհեթեթություն է, այլեւ որեւէ մարդ դրան չի համաձայնի»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց Նարեկ Գալստյանը:

Ըստ նրա, Մադրիդյան սկզբունքներով Արցախի կարգավիճակի հստակեցման հարց գոյություն չունի. «Ըստ այդ սկզբունքների, տարածքներ ենք զիջում, որից հետո՝ հետագայում լինում է հանրաքվե: Իսկ այդ հանրաքվեին ովքեր են մասնակցելու, ինչ կարգավիճակով է լինելու կամ ինչ հանրաքվեի մասին է խոսքը, եթե արդեն զիջումների ես գնում, անընկալելի է»:

Նարեկ Գալստյանի խոսքով, քառօրյա պատերազմի Հայաստանի ԱԳՆ-ի անգործությունը շեշտակի նկատելի էր. «Միայն պաշտոնապես հյուր ընդունելն ու ճանապարհելը չէ, որ պետք է հանրայնացվի, մեր երկրի քաղաքացիներն իրավունք ունեն տեղյակ լինել ՝ ինչով է զբաղված ԱԳ նախարարը: Մանավանդ պատերազմի ծանր օրերին ԱԳ նախարարի ձայնը լսելի չէր, Էդվարդ Նալբանդյանը պատերազմական երկրի համար իր տեղում չէ, գուցե խաղաղ, զարգացող երկրների համար կարող էր լինել հրաշալի արտաքին գործերի նախարար: ԱԳՆ-ն պետք է ավելի ակտիվ ու բաց լինի հասարակության համար»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930