ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ա. ՄԻՐԶԱԲԵԿՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ – ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված`Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը` որոշում եմ.
Ալիկ ՄԻՐԶԱԲԵԿՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից։
Կարդացեք նաև
Հ. Գ. Հիշեցնենք, որ Aravot.am-ն ուսումնասիրելով ՊՆ բարձրաստիճան պաշտոնյանների հայտարարագրերը, պարզել էր, որ օրինակ, ամենահարուստ փոխնախարարը, համենայնդեպս, ըստ պաշտոնական հայտարարագրերի, ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ, պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանն է: Նրա հայտարարագրած ունեցվածքը ՊՆ նախարարի, այլ փոխնախարարների եւ գլխավոր շտաբի պետի հայտարարագրած ունեցվածքներից էլ ավելին է: