Լրահոս
Օրվա լրահոսը

Հակառուսական տրամադրությունների համար Հայաստանում պարարտ հող կա. «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 26,2016 12:57

Շատ քիչ է պատահում, որ մի երկրի դեսպանատունը արձագանքի մեկ այլ երկրի լրատվամիջոցի հրապարակմանը։ Միայն այս փաստը ինքնին ուշագրավ է։ Մենք այս թեմային բազմիցս անդրադարձել ենք, թե ինչու է Հայաստանում ժամանակ առ ժամանակ հակառուսական տրամադրությունների ալիք բարձրանում։

Հնարավոր է, որ ԱՄՆ դեսպանատունը իսկապես աջակցում է տարբեր հասարակական կառույցների, քաղաքական ուժերի, որոնք աչքի են ընկնում իրենց ընդգծված հակառուսական հռետորաբանաթյամբ։ Բայց հակառուսական տրամադրությունների բարձրացման համար ոչ մի դրամաշնորհ, ֆինանսավորում, աջակցություն օգուտ չի տա, եթե դրա համար նախադրյալներ չլինեն։ Այսինքն, հենց այնպես հնարավոր չէ նման տրամադրություններ առաջացնել։ Օրինակ, դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում հակաչինական կամ հակահնդկական տրամադրություններ առաջացնել։

Իսկ հակառուսական տրամադրությունների համար Հայաստանում պարարտ հող կա։ Որ ուրիշ բան չլինի, միայն այն, որ մեր զինվորները, խաղաղ քաղաքացիները Լեռնային Ղարաբաղում, հայ-ադրբեջանական սահմանում Ադրբեջանին վաճառված ռուսական զենքից են սպանվում, մեր սահմանամերձ բնակավայրերը ռուսական հրթիռային համալիրներից են ռմբակոծվում՝ արդեն հերիք է։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930